ԲՀԿ աջակիցների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցը ՔՊ-ի հետ առնչություն չունի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները տեղեկություն են տարածել, թե Երևանի Շենգավիթ վարչական շրջանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքերով՝ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։ Դեպքն անհիմն կերպով փորձ է արվում կապել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մեզ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հիշյալ միջադեպի հետ որևէ առնչություն չունի, վարորդը ՔՊ անդամ և համակիր չէ։ Ավելին՝ տեղեկացանք, որ իրականում ԲՀԿ աջակիցներն են հարձակվել «Գազելի» վրա, հարվածել վարորդին, վերջինս ընդամենը փորձել է փախչել։





Կարծիքներ