ԱՄՆ-ում հազվագյուտ սպորտային «Dodge» պիկապներ են վաճառքի հանվել

ԱՄՆ-ում հազվագյուտ սպորտային «Dodge» պիկապներ են վաճառքի հանվել

Ֆլորիդայում վաճառքի են հանել R/T փաթեթով երկու հազվագյուտ «Dodge Dakota Sport» պիկապներ, որոնք արժեն 29 995 դոլար: Մոդելը մի ժամանակ շարժիչով միակ կոմպակտ բեռնատար ավտոմեքենան էր, գրում է Motor-ը:

R/T փաթեթով «Dodge Dakota Sport» պիկապներ արտադրվել են 1998-ից մինչեւ 2003 թվականը: «Լիցքավորված» հետեւի անիվի ընթացքով մոդելը հագեցած էր 5,9 լիտրանոց V8 «Magnum» շարժիչով, որն արտադրում էր 250 ձիաուժ եւ 468 Նմ պտտվող պահ: Մեքենան աշխատում էր քառաստիճան ավտոմատ փոխանցման տուփով: Մարզական պիկապը մինչեւ «հարյուր» արագությունը զարգացնում էր 6,9 վայրկյանում:

Ամերիկացի դիլերը վաճառում է միանգամից երկու միանման «Dakota Sport R/T»՝ դեղին եւ կարմիր: Մեքենաները գտնվում են կատարյալ վիճակում:

Դատելով սարքերի ցուցանիշներից՝ մեքենաների վազքը համապատասխանաբար 2162 եւ 4396 կիլոմետր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում