ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, Տոնոյանը Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում