Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու, միամտություն կլիներ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Քոչարյանի հայտարարություններին:
«Քաղաքական մտքի սնանկությունն է ստիպել Լևոն Քոչարյանին վիրավորանք հնչեցնել ԱԺ նախագահի հասցեին։
Սա զոռով-շառով, մանդատներից հրաժարվելով՝ Լևոն Քոչարյանին պատգամավոր շինելու հետևանքն է։ Իսկ նպատակը քրեական պատասխանատվությունից ազատելն էր։
Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու, միամտություն կլիներ։
Ընդդիմությանը բնորոշ վարքագիծ է. երբ չկա քաղաքական միտք, հնչում են վիրավորանքներ»,- գրել է Չախոյանը:
Նշենք՝ Լևոն Քոչարյանն ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին «հիմարի մեկն» էր անվանել, ավելի ուշ Սիմոնյանն էլ, արձագանքելով Քոչարյանի խոսքին, նշել էր, թե «հիմարն իրենք են»:
Կարծիքներ