Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին․ մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ

Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին․ մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ

Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին։

«Ուզում եմ վերահաստատել, որ անձամբ ես և մեր կառավարությունը նույնպես, հենց այդպես ենք վերաբերվում դրանց։ Վստահ եմ, որ Դուք նույնպես այդպես եք վերաբերվում և Ձեզ դրա համար շնորհակալություն եմ հայտնում»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում