Հայաստան-Ռուսաստան համագործակցություն սոցիալական ոլորտում․ Արսեն Թորոսյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

Հայաստան-Ռուսաստան համագործակցություն սոցիալական ոլորտում․ Արսեն Թորոսյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. ընդգծվել է երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության, մասնավորապես՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՄԱԿ-ի շրջանակում նախատեսված աշխատանքների կարևորությունը։

 

Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացքին։ Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ ՌԴ պետական և հասարակական հատվածից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցությունը պետք է համակարգվի ԱՍՀ նախարարության հետ, որպեսզի օգնությունը ընտանիքներին բաշխվի առավել հասցեական։

 

Դեսպան Կոպիրկինը ևս ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել հնարավոր ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում