ՀՀ-ն և ԱՄՆ-ն համատեղ իրավաբանական ընկերություն կստեղծեն. վարչապետը մանրամասներ է հայտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովին:
Նա խոսել է «Թրամփի ուղի» նախագծի մասին՝ ներկայացնելով մանրամասներ:
«Առաջին գործողությունը, որը մենք կանենք, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է: Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է:
Հաջորդիվ տեղի է ունենալու ՀՀ-ի և ԱՄՆ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի TRIPP ընկերություն կամ TRIPP route: Անվան վերջնականացումն ընթացքի մեջ է: Ընկերության տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն ՀՀ-ն և ԱՄՆ-ն»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք:
«Սա շատ կարևոր ըմբռնում է և շատ կարևոր արձանագրում է»,- հավելել է վարչապետը:


Կարծիքներ