Նորվեգիայում պեղումներ են սկսել՝ վիկինգների նավը հողի տակից դուրս բերելու համար

Նորվեգիայում պեղումներ են սկսել՝ վիկինգների նավը հողի տակից դուրս բերելու համար

Նորվեգացի հնագետները պեղումներ են սկսել վիկինգների նավի հայտնաբերման վայրում: Ինչպես հայտնում է The Local-ը, վերջին 100 տարում երկրում առաջին անգամ են որոշել փորել և գտնել վիկինգներին պատկանած նավը:

Նավը գետնի տակից դուրս բերելու համար անհրաժեշտ կլինի մոտ 5 ամիս: Գիտնականների գնահատականներով՝ նավը կառուցվել է մոտավորապես 733 թվականին:

Վերջին անգամ վիկինգների ժամանակաշրջանի նավն ամբողջությամբ հողից դուրս են բերել անցալ դարի սկզբներին: Նման հայտնագործություն ընդամենը երեք անգամ է արվել:

Ներկայիս՝ 4-րդ նավը պատահաբար հայտնաբերվել է 2018 թվականին գյուղատնտեսական հողատարածքում: Նավի գտնվելու վայրը պարզվել է հատուկ ռադարի օգնությամբ: Նախնական պեղումները, որոնք արվել են անցյալ տարի, ցույց են տվել, որ 20 մետրանոց նավը, գտնելով կես մետր հաստությամբ հողի տակ, արագ քայքայվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում