Բրազիլացի ֆուտբոլիստը ողջ է մնացել մեքենայով 200 մետր բարձրությամբ ժայռից ընկնելուց հետո

Բրազիլացի ֆուտբոլիստը ողջ է մնացել մեքենայով 200 մետր բարձրությամբ ժայռից ընկնելուց հետո

Բրազիլական «Ֆլումինենսե» ֆուտբոլային ակումբի խաղացող Էնրիկեն ավտովթարի է ենթարկվել, սակայն գրեթե չի տուժել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով բրազիլական աղբյուրին, ֆուտբոլիստի Land Rover մակնիշի մեքենան, որը նա է վարելիս եղել, գիշերն ընկել է 200 մետր բարձրությամբ ժայռից: Ընկնելիս մեքենան մի քանի անգամ շրջվել է:

Ֆուտբոլիստն աննշան վնասվածքներ է ստացել, և փրկարարների ժամանելուն պես նրա գիտակցությունը տեղն է եղել: Փրկարարներին հաջողվել է նրան անվնաս դուրս բերել ջարդուփշուր եղած մեքենայից:

Ներկա պահին բրազիլացին գտնվում է հիվանդանոցում և շուտով դուրս կգրվի: Էնրիկեն չի կարողացել հայտնել վթարի պատճառը, քանի որ խիստ ցնցված վիճակում է եղել:

Էնրիկեն առավել հայտնի է «Կրուզեյրո» ակումբի կազմում իր ելույթներով, որի համար 250 հանդիպում է անցկացրել և երկու անգամ դարձել Բրազիլիայի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում