Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է. ՀՀ առողջապահության նախարարություն

Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է:
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ից հայտնում եմ, որ 14:43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Դեպքի վայր մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ 2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վնասվել են տրանսպորտային միջոցներ։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։
«Լուրերին» Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է, որ պայթյունից վնասված ավտոբուսի ուղևորներից մեկը ստացել է թեթև վնասվածք, նա տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքից տուժած ևս մեկ անձի շտապօգնությունը տեղափոխել է Այրվածքաբանության կենտրոն:
Կարծիքներ