Եզրասն ու Կտրիճը սարսափած են վերահաս արդարադատությունից, դատավորներին սպառնում են անիծելով
Medianews-ը գրում է.
Օրերս ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ ԿԳԲ գործակալ Եզրաս Ներսիսյանը հայտարարել է․
«Չեմ կարող հավատալ, որ կգտնվի մի հայ դատավոր, ով դատավճիռ կկայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Այդ մարդը կանարգվի, և ժողովուրդը կանիծի նրա ողջ տոհմը»,- ասել է Եզրաս Ներսիսյան։
Եզրաս Ներսիսյանի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սեփական վախերի դրսևորում։ Տրամաբանական է, որ այս հայտարարությունը ԿԳԲ գործակալ Եզրասն առանց Կտրիճի հետ համաձայնեցնելու չէր անի, ինչն էլ վկայում է, որ Եզրաս և Կտրիճ Ներսիսյանները սարսափած են արդարադատությունից ու փորձում են դատավորներին անիծելով սպառնալ։
Մի բան հստակ է, թե Եզրասը և թե Կտրիճը հստակ գիտակցում են, որ տարիներ շարունակ գործած ապօրինությունների ու պետության դեմ գործած հանցագործությունների համար ուշ թե շուտ պատասխան են տալու։ Իսկ արդարադատությունը՝ ուշ թե շուտ լինելու է։


Կարծիքներ