Ալմաթիի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը քաղաքում իրավիճակի կայունացումից հետո

Ալմաթիի միջազգային օդանավակայանի աշխատանքը կվերսկսվի քաղաքում իրավիճակի կայունացումից հետո, այն ընդհանուր առմամբ տեխնիկապես պատրաստ է դրան։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր գերատեսչությունը, ղազախական «Էյր Աստանա» ավիաընկերությունն աստիճանաբար վերսկսում է թռիչքները համացանցի հասանելիության մասնակի վերականգնումից հետո։
Կարծիքներ