Երևանը նոր փողոց կունենա, առաջարկել եմ այն անվանել COP-17-ի փողոց. Նիկոլ Փաշինյան
«Աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի Հաղթանակ կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ, և մեր այս աշխատանքի ընթացքում Երևանը նոր փողոց կունենա»:
Այս մասին Կառավարության օգոստոսի 13-ի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկել եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին այդ փողոցն անվանել COP-17-ի փողոց՝ ի նշանավորում համաշխարհային միջոցառման:
Բացի դրանից՝ հարակից ենթակառուցվածքներ, մայթեր, ճանապարհ վերականգնվում են, և Կարմիր կամրջի հետ մի կարևոր մաս են կազմում: Երևանի պատմամշակութային մի կլաստեր ևս ավելանում է, նաև հանդիպումների և միջոցառումների»,- ասաց նա:


Կարծիքներ