Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուն Նեթանյահուն է. Էրդողան

Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուն Նեթանյահուն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Գազա ուղևորված 9-րդ նավի մասին, որը տեղափոխում է 3774 տոննա մարդասիրական օգնություն։

«Թուրքիան ամրապնդել է իր դիրքերը՝ որպես Գազային ամենամեծ մարդասիրական օգնություն տրամադրող երկիր»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Պաղեստինում զանգվածային սպանդից դեռ շատ առաջ Թուրքիան թույլ չի տվել Իսրայելին վաճառել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել ռազմական նպատակներով:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում