Հայտնաբերվել են դանակներ, թուր, կաթուցիչ. ուժեղացված ծառայություն է իրականացվել Սյունիքում

Մարտի 2-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները ոստիկանության Մեղրիի և Սիսիանի բաժինների սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Միջոցառումների ընթացքում ստուգվել է 1350 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են դանակներ, թուր և այլն։
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք. հայտնաբերվել են մարիխունայի նմանվող զանգվածներ ու կաթուցիչ։
ՃԵԿ տարբեր կանոնների խախտումներով կազմվել է 35 արձանագրություն, որոնցից 2-ը՝ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու փաստով։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց։
Կարծիքներ