Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 300 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 300 միլիոնը։ Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների1 այսօրվա դրությամբ COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 300 095 000-ը, իսկ մահվան դեպքերինը՝ 5 472 000-ը։
Այդ օրը ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի դեպքերի օրական նոր ռեկորդային աճի մասին։ Այսպես, կազմակերպության տվյալներով՝ վերջին 24 ժամում աշխարհում կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել 2 618 130 մարդու մոտ։
Նշվում է, որ սա կազմակերպության վիճակագրության մեջ ամենաբարձր օրական ցուցանիշն է համաճարակի ողջ ընթացքում։ Բացի դրանից` ԱՀԿ-ն երրորդ օրն անընդմեջ թարմացնում է այս հակառեկորդը։
Հունվարի 3-ին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը կարծիք է հայտնել, որ 2022 թվականից կորոնավիրուսի համաճարակը կմտնի սեզոնային գրիպի համաճարակների ռեժիմ։
Նրա խոսքերով՝ COVID-19-ը որպես գրիպ ընկալելու ռեժիմ կարելի է մտցնել, եթե դեղերի օգտագործման հուսալի մեխանիզմներ ընդունվեն։
Նույն օրը Դանիայի հանրային առողջության մարմնի տեխնիկական տնօրեն Տիրա Գրով Կրաուզեն կարծիք հայտնեց, որ COVID-19-ի Omicron շտամի տարածումը կարող է արագացնել համավարակի ավարտը։
Ռուսաստանի Դաշնությունում պատվաստումների լայնածավալ արշավ է ընթանում։ Քաղաքացիները պատվաստվում են անվճար: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի դեմ հինգ պատվաստանյութ՝ Sputnik V, որը դարձավ առաջին պատվաստանյութը COVID-19-ի դեմ Ռուսաստանում և աշխարհում, ինչպես նաև Sputnik Light, EpiVacCorona, EpiVacCorona-N և KoviVak պատվաստանյութերը։
Կարծիքներ