Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է

Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսը»՝ չբացառելով, որ հոսպիտալացման պատճառը կարող էր լինել աղիքային խանգարումը:

2021 թվականի հուլիսին Բոլսոնարուն այդ խնդրի պատճառով արդեն հայտնվել էր հիվանդանոցում, որտեղից դուրս էր գրվել չորս օր անց:

Բրազիլական լրատվամիջոցները գրում են, որ Բոլսոնարուն հոսպիտալացվել է հունվարի 3-ի վաղ առավոտյան՝ ստիպված լինելով ընդհատել  իր արձակուրդը, որն անցկացնում էր երկրի հարավում: Այժմ նրա վիճակը կայուն է:

Նախագահը «Թվիթերի» իր էջում գրել է, որ հնարավոր է՝ իրեն վիրահատեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում