Աշտարակի տրանսպորտային հանգույցում աղմկոտ գոտիներ են տեղակայվել

Հ-6 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրում՝ Աշտարակի տրանսպորտային հանգույցի, Նոր Երզնկայի խաչմերուկի մոտ, ճանապարհի երթևեկելի մասում տեղակայվել են աղմկոտ գոտիներ:
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Դրանք վիբրացիա առաջացնելու հետևանքով ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը։ Նշված հատվածում տեղադրվել են 5-ական աղմկոտ գոտիներ յուրաքանչյուր երթևեկելի գոտում։
Աշխատանքները կատարվել են ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում և միտված են բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը։
Կարծիքներ