Ղազախստանում բողոքի ցույցերի ֆոնին ուրանի արժեքն աճել է 8%-ով

Ղազախստանում բողոքի ցույցերի ֆոնին ուրանի արժեքն աճել է 8%-ով

Ղազախստանում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին համաշխարհային առևտրային հարթակներում ուրանի գինը բարձրացել է գրեթե 8%-ով։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg բիզնես լրատվական գործակալությունը  ՝ վկայակոչելով UxC մասնագիտացված հարթակի տվյալները, որը հետևում է ուրանի համաշխարհային գներին։

Չորեքշաբթի ուրանի արժեքը համաշխարհային շուկաներում բարձրացել է մինչև 45,25 դոլար մեկ ֆունտի դիմաց: Անցած երեքշաբթի ուրանի մեկ ֆունտի արժեքը կազմել է 42 դոլար, օրական աճը կազմել է մոտ 8%։ Bloomberg-ը հիշեցնում է, որ Ղազախստանն արտադրում է ուրանի համաշխարհային պաշարների մոտ 40%-ը։ 

«Եթե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում անորոշություն լինի մատակարարման հարցում, ապա ուրանի սեփականատերերը չեն ցանկանում վաճառել այն», - գրում է Bloomberg-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում