Ամերիկյան F-35 կործանիչն ընկել է Հարավչինական ծովը
 
            ԱՄՆ ռազմածովային ուժերի նորագույն F-35 կործանիչը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովում Carl Vinson ավիակրի վրա վայրէջք կատարելիս, հայտնում է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օդաչուն կատապուլտի է ենթարկվել, նրան օգնության է հասել ռազմական ուղղաթիռը: Նրա վիճակը կայուն է: Միջադեպի հետևանքով տուժել են 7 նավաստիներ, որոնցից 3-ը տեղափոխվել են Ֆիլիպինների հիվանդանոց:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ