Նիկոլ Փաշինյանը Կազանից Երևան է վերադառնում այլ ինքնաթիռով

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: «Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», - նշեցին գործադիր մարմնից։
Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Կարծիքներ