Հրդեհ է բռնկվել «Սյուն Էլեկտրաշին» ՓԲԸ-ի գործարանի տանիքում

Ապրիլի 8-ին՝ ժամը 17։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մազի Բյուրեղավան քաղաքի «Սյուն Էլեկտրաշին» ՓԲԸ-ի կաթսայատան տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Սյուն Էլեկտրաշին» ՓԲԸ-ի գործարանի տանիքում (500 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։50-ին, մարվել՝ 19։39-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր՝ մոտ 40 քմ։
Կարծիքներ