Երեկ հրապարակում հավաքվել է 31.700 մարդ, 1500-ով ավել, քան 2021 թվականի հունիսի 18-ի Քոչարյանի հանրահավաքին

Երեկ հրապարակում հավաքվել է 31.700 մարդ, 1500-ով ավել, քան 2021 թվականի հունիսի 18-ի Քոչարյանի հանրահավաքին

Երեկ հրապարակում հավաքվել է 31.700 մարդ, 1500-ով ավել, քան 2021 թվականի հունիսի 18-ի Քոչարյանի հանրահավաքին (ԱԺ ընտրություններից 2 օր առաջ):

Մարդաշատ հրապարակը տեսնելով նրանք հայտարարում էին, որ ամբողջ ժողովուրդն իրենց հետ է, այնինչ ընտրություններն այլ արդյունք ցույց տվեցին, իսկ դրա ազատ, արդար և թափանցիկ լինելն ընդունեցին բոլոր ընդդիմադիր ուժերը:

2018 թվականին մենք փողոց էինք փակում, որովհետև ընտրություններով ժողովրդի կամքն արտահայտելու հնարավորություն չկար, հիմա չկա այդպիսի պատճառ:

Հիմա իրենց փողոց փակելու պատճառն իբր հող հանձնելու դեմ պայքարելն է, ասում են «դուրս եկեք փողոց, քանի ձեր տներն էլ չի հանձնել»: Իրականում անգամ Կիրանցի եկեղեցին, որի մոտ սկսեց իրենց շարժումը, սահմանազատման արդյունքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:

Այս մասին գրել է Նաիրի Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում