Ավինյանը ձեռք է բերել Մադրիդի՝ օդի որակի բարելավման լուծումները Երևանում կիրառելու պայմանավորվածություն

Ավինյանը ձեռք է բերել Մադրիդի՝ օդի որակի բարելավման լուծումները Երևանում կիրառելու պայմանավորվածություն

Հանդիպել ենք Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։

 

Մադրիդն ունի հաջող փորձ օդի որակի բարելավման ոլորտում, և պայմանավորվել ենք Երևանի համար նույնպես ուսումնասիրել և կիրառել այդ արդյունավետ լուծումները»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում