Իսրայելցի բժիշկներն ավարտեցին հումանիտար առաքելությունը Թուրքիայում

Իսրայելցի բժիշկներն ավարտեցին հումանիտար առաքելությունը Թուրքիայում

Իսրայելցի բժիշկները, ովքեր օգնում են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին, ավարտում են իրենց առաքելությունը և առաջիկա 24 ժամվա ընթացքում պետք է վերադառնան հայրենիք։ Այս մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Ռազմական բժիշկների այս խմբի Իսրայել վերադառնալուց հետո կավարտվի մարդասիրական առաքելությունը, որը կազմակերպել են հրեական պետության իշխանությունները՝ երկրաշարժից հետո Թուրքիային օգնելու համար։

Մեկ օր առաջ Իսրայելի որոնողափրկարարական խումբը Թուրքիայից վերադարձել է Իսրայել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր բանակի մամուլի ծառայությունը, վեցօրյա աշխատանքի ընթացքում իսրայելցի փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 19 մարդու, այդ թվում՝ երկու տարեկան երեխայի։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում