Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից շիրակցի ծանրորդուհիները վերադարձել են երկու բրոնզե մեդալով

Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից շիրակցի ծանրորդուհիները վերադարձել են երկու բրոնզե մեդալով

Ալբանիայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Միջոցառմանը մասնակցող ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ի երկու ծանրորդուհիները։

76 կգ քաշային կարգայինների մրցապայքարում Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան) երկամարտի 204 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:

Մյուս մարզուհին՝ 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարին մասնակցող Էմմա Պողոսյանը (անձնական մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան) երկամարտի 221 կգ արդյունքով ևս դարձավ բրոնզե մեդալակիր։ Էմման բրոնզե մեդալներ նվաճեց նաև «Պոկում» և «Հրում» մրցաձևերում։

Մեր մարզուհիները արդեն վերադարձել են հայրենիք և նախապատրաստվում են մասնակցելու ապրիլի 14-23-ը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում