Վարչապետը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին

Վարչապետը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության և բարօրության տարի:

Պատմական խոր արմատներ ունեցող մեր երկու բարեկամ ժողովուրդների փոխշահավետ համագործակցությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո:

Վստահ եմ, որ կկարողանանք առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում