Փորձել են մաքսային հսկողությունից թաքցնելով Վրաստանից 67կգ դեղորայք ներկրել

Փորձել են մաքսային հսկողությունից թաքցնելով Վրաստանից 67կգ դեղորայք ներկրել

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում  հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք:

Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային հսկողության գոտում Վ.Ա.-ն մաքսային ծառայողին ասել է, որ  մեքենայում  հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան:  Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել,  որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է:

Զննության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցի գորգի տակ առկա են թաքցված դեղամիջոցներ։ Հետագա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Արդյունքում, ավտոմեքենայի  դռների պաստառների տակից, հետևի նստատեղի տակ հատուկ հարմարեցված թաքստոցից, բեռնախցիկի ձախ կողային պաստառի տակից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ, ներարկիչներ և դեղերի դատարկ տուփեր`  ցուցումների հետ միասին, որոնց ընդհանուր քաշը կազմել է 67 կգ։

Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում