«Նոա»-ն երկու անպատասխան գնդակ է ուղարկել ԲԿՄԱ-ի դարպասը

«Նոա»-ն երկու անպատասխան գնդակ է ուղարկել ԲԿՄԱ-ի դարպասը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրը մեկնարկեց ԲԿՄԱ-«Նոա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «բանակայիններն» ընդունելով «Նոա»-ին` պարտություն կրեցին 0:2 հաշվով: «Նոա»-ի կազմում աչքի ընկան Արթուր Միրանյանը և Էդգար Մովսեսյանը:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Վան»-«Շիրակ», «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա», «Վեստ Արմենիա»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումները:

19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է անփոփոխ: Երևանի «Փյունիկ»-ն ունի 47 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 39-ական միավորով կիսում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն: