Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Արարատի մարզի մշակութային կենտրոններ
 
            ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արարատ քաղաքում էր։ Նախարարի տեղակալն այցելել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց, որտեղ քննարկվել են մշակութային կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Դանիել Դանիելյանն այցելել է նաև Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն, որտեղ դիտել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի մասնագետների բեմադրած «Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից հատվածներ» երաժշտաթատերական մանկապատանեկան բեմադրությունը և դպրոցի շնորհալի երեխաների համերգը:
Միջոցառմանը ներկա էին նաև Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Քենդրջյանը, Արմեն Բաղդասարյանը, հյուրեր և արվեստագետներ


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ