Այս անիծող աբեղան տեսնես ինչո՞ւ կենդանի պատ չդարձավ 2008-ին, երբ արդեն 6 տարի էր, ինչ ձեռնադրվել էր. Հասմիկ Հակոբյան

Այս անիծող աբեղան տեսնես ինչո՞ւ կենդանի պատ չդարձավ 2008-ին, երբ արդեն 6 տարի էր, ինչ ձեռնադրվել էր. Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Մայր Աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը քիչ առաջ գրել է, որ ինքն էլ է 2019 թ.-ից սկսած ԻՐ ԿԱՄՔՈՎ ու ԳԻՏԱԿԻՑ ՎՃՌՈՎ մասնակցել բոլոր հանրահավաքներին ու ցույցերին:

Ու սույն աբեղան հիմնավորում է իր հեղափոխական վարքագիծը նրանով, որ ինքը պետք է պաշտպանի հային, երբ հայը ձեռք բարձրացնի, միշտ պատրաստ՝ որպես կենդանի պատ կանգնելու ցուցարարների ու ոստիկանների, քաղաքացիների և պետության միջև:

Այս անիծող աբեղան տեսնես ինչո՞ւ կենդանի պատ չդարձավ 2008-ին, երբ արդեն 6 տարի էր, ինչ ձեռնադրվել էր: Ինչո՞ւ պատ դարձրեց իր սիրտը՝ թողնելով, որ իր շեֆի շեֆը գնդակահարի իր հավատացյալ հոտին իր երկրում: Կարողա՞ ուղղակի էդ պահին ԻՐ ԿԱՄՔՈՎ ու ԳԻՏԱԿԻՑ ՎՃՌՈՎ ճգնում էր, բուռն աղոթում էր, որ մոլորյալ հոտը վերադառնա իր շեֆենց ուզած իրականություն ու ձենը կտրած խաբնվի, ինչպես նախորդիվ տարիներին:

Թե բա՝ կենդանի պատ...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում