Ռազմի դաշտում ամեն տրված կյանքն ու թափված արյունն է, որ հնարավոր է դարձնում որևէ դիվանագիտական գործընթաց. Դավիթ Պետրոսյան

Առայժմ չխորանալով ստորագրված փաստաթղթերի բովանդակության մեջ՝ մեկ բան եմ ցանկանում ընդգծել։
Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, որն առնվազն մոտալուտ ապագայում նվազեցնում է նոր պատերազմի հավանականությունը նախ և առաջ այս այս ամբողջ հակամարտությունում իրենց կյանքը տված մեր հայրենակիցների անձնական նվիրումի շնորհիվ է։ Ռազմի դաշտում ամեն տրված կյանքն ու թափված արյունն է, որ հնարավոր է դարձնում որևէ դիվանագիտական գործընթաց։
Կարծում եմ, որ շատ կարևոր է՝ հատկապես նմանատիպ օրերին հիշենք մեր զոհված հայրենակիցներին, մարտական ընկերներին ու ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք իրենց ու իրենց ընտանիքներին։
Կարծիքներ