Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի մարտադաշտից Աբրամս տանկերի դուրսբերումը

Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի մարտադաշտից Աբրամս տանկերի դուրսբերումը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան Abrams տանկերի դուրսբերումը Ուկրաինայի մարտադաշտից՝ անօդաչու թռչող սարքերի նկատմամբ խոցելիության պատճառով։

«Ես հնարավորություն կտամ ուկրաինացիներին խոսել իրենց անունից այն մասին, թե ինչպես են նրանք օգտագործում իրենց «Աբրամս» տանկերը», - ասել է ԱՄՆ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը: Այդ զրահամեքենաների դուրսբերման մասին հարցը նրան տրվել է վիրտուալ ձևաչափով Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների համակարգման հարցերով Արևմտյան կոնտակտային խմբի հերթական նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում