Նիգերիայի զինյալների հարձակման հետևանքով 30 մարդ է զոհվել

Նիգերիայի զինյալների հարձակման հետևանքով  30 մարդ  է  զոհվել

Նիգերիայի հյուսիս-արևելքում առնվազն 30 մարդ է զոհվել Արևմտյան Աֆրիկայում «Իսլամական պետության» գրոհայինների հարձակման հետևանքով։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Agence France-Presse (AFP) ՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Բորնո նահանգում, սակայն միջադեպի մասին հայտնի է դարձել միայն երեքշաբթի օրը, քանի որ զինյալները ոչնչացրել են հեռահաղորդակցության սարքերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում