Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կատրին Կոլոնայի հայտարարությանը

Ֆրանսիան պետք է վերջ տա խաղաղությունն ու կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հայտարարությանը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի, բացարձակապես անհիմն են ֆրանսիական կողմի հայտարարություններն Ադրբեջանի կողմից Լաչինի սահմանային անցակետի կողմից ճանապարհը փակելու մասին:
Ինչ վերաբերում է Հակարի կամրջի վրա հսկիչ անցագրային կետի տեղակայմանը, ապա ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի, Ադրբեջանն իրականացնում է իր սահմանների պաշտպանությունը:
Կարծիքներ