Ֆրանսիայի սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև

Ֆրանսիայի սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև

Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկել է 2023 բանաձև, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և Բաքվից պահանջում է երաշխավորել արցախահայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքները։ Բանաձևն ընդունվել է 336 կողմ և 1 դեմ ձայնով։ 

Սենատի այս բանաձևը դատապարտում է Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումն ու ագրեսիան, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը։ Այն պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքների սահմանում։ 

Բանաձևը նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում