Կանադայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Կանադայի Լանգլի քաղաքում երկուշաբթի օրը երկու մարդ է զոհվել, նույնքան էլ վիրավորվել է հրաձգության հետևանքով։ Հաղորդում է CBC-ն։
Նրա խոսքով՝ տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, եւս մեկը վիրավորվել է ոտքից։
Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։ «Առայժմ մենք չգիտենք ոչ շարժառիթը, որը հանգեցրել է այս միջադեպին, ոչ էլ մահացած կասկածյալի և զոհերի միջև հնարավոր կապերը», - մեջբերում է հեռուստաալիքը ոստիկանության ներկայացուցչի խոսքերը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ երկուշաբթի վաղ առավոտյան անհայտ անձը կրակ է բացել անօթևանների ուղղությամբ։
Կարծիքներ