Շարունակում ենք մեր գործը՝ առանց աղմուկի, առանց շոուի. Գալջյանը՝ Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքի մասին

Շարունակում ենք մեր գործը՝ առանց աղմուկի, առանց շոուի. Գալջյանը՝ Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքի մասին

Մի շարք քաղաքական շրջանակներ մեկնաբանում են Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ բոլորի համար մի քանի հակիրճ ընդգծում անելով։

«Երևանի գործող քաղաքային իշխանությունների կողմից հայտարարված տրանսպորտային բարեփոխումները շարունակվելու են՝ ներառելով նոր շարժակազմերի ձեռքբերում, տեխնիկական արդիականացում և հարմարավետության բարձրացում։ Մեր կողմից հայտարարված բոլոր ծրագրերը մեծ թափով շարժվելու են առաջ՝ անկախ նրանից, թե ինչ կասեն կամ կանեն ընդդիմադիր գործիչները։

Մենք շարունակում ենք մեր գործը՝ առանց աղմուկի, առանց շոուի, հստակ քայլերով և երևանցու մասին մտածելով», գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում