Արմեն Գրիգորյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վաշինգտոնյան պայմանավորվածությունները
Նոյեմբերի 11-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել, որ դրանց արդյունքում տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն։
Արմեն Գրիգորյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Եվրոպական Միություն և Հայաստան-ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև կարևորել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները։
Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է դեսպանների հարցերին։


Կարծիքներ