Արգելափակումից դուրս է բերվել 29 տրանսպորտային միջոց

Արգելափակումից դուրս է բերվել 29 տրանսպորտային միջոց

Հունվարի 17-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։



Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Ձնաբքի և խցանումների պատճառով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։

Ժամը 10:40-ից մինչ 16:20-ն փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց, որից 3-ը՝ բեռնատար: Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում երթևեկությունը երկողմանի վերականգնվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում