Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանի տարածքներում վնասազերծվելու է չպայթած զինամթերք

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները փետրվարի 2-ին չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացնելու Ստեփանակերտում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում՝ զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ է նախատեսում նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է 911 կարճ հեռախոսահամարը»,-հայտնում են ծառայությունից:
Կարծիքներ