Արագածավան գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Արագածավան գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 14-ին, ժամը 15։16-ին ահազանգ է ստացել, որ Արագածավան գյուղի Մուրացանի փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ 

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում է անասնակեր: 

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16։48-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում