Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ
 
            Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ, հայտնում է Shamshyan.com-ը:
53-ամյա մի կին ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր 14-ամյա դստեր հետ գտնվելիս է եղել Երևանի Կարապի լճում, որտեղ մի տղամարդ մոտեցել է իր աղջկան՝ իբրև թե ինչ-որ հասցե ճշտելու պատրվակով, զրուցել երեխայի հետ, ապա նրան է ցույց տվել սեռական բնույթի լուսանկարներ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ստահակի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ