Փաշինյանին և Վենսին են ներկայացվել Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի ԱԹՍ-ի հնարավորությունները

Փաշինյանին և Վենսին են ներկայացվել Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի ԱԹՍ-ի հնարավորությունները

ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։

Ինչպես ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը, ձեռքբերումը նշանակալի առաջընթաց է հայ-ամերիկյան ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։

«Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- նշեց Փաշինյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում