Մինչեւ 20:00-ն համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել, ԱԺ արտահերթ նիստը քվորում չապահովելու պատճառով չի կայացել

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 3-ի արտահերթ նիստում ժամը 16:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
Մինչեւ ժամը 20:00-ն համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ արտահերթ նիստը չի կայացել քվորում չապահովելու պատճառով:
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է եղել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Կարծիքներ