Ազգային ժողովում չկարողանալով սադրանք կազմակերպել՝ պիտի վերադառնայիք փողոց՝ ձեր պայքարի թատերաբեմ. Ղազարյան

Ազգային ժողովում չկարողանալով սադրանք կազմակերպել՝ պիտի վերադառնայիք փողոց՝ ձեր պայքարի թատերաբեմ. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմության գործողություններին ու տեղի ունեցած բախմանը:

«Իհարկե, Ազգային ժողովում չկարողանալով սադրանք կազմակերպել՝ պիտի վերադառնայիք փողոց՝ ձեր պայքարի թատերաբեմ ու նոր ներկայացում բեմադրեիք։

Ախր, ՀՀ քաղաքացիների կյանքը ինչո՞ւ պետք է խաթարվի ձեր պատճառով։

Ինչո՞ւ հենց այս պահին երկու տասնյակից ավել ոստիկանների կյանք պիտի վտանգված լինի ձեր շարքերի բարբարոսների «քաջագործությունների» պատճառով։ Պատասխան եք տալու։ Պատասխանատվությունը ձեր ուսերին է»,- գրել է պատգանավորը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում