Մերձավանի դպրոցի տնօրինուհու հիացմունքը պատճառած յուր սաների «կիրթ խոսքի» գագաթնակետը «հորս արևն» է. Սաֆարյան

Մերձավանի դպրոցի տնօրինուհու հիացմունքը պատճառած յուր սաների «կիրթ խոսքի» գագաթնակետը «հորս արևն» է. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մերձավանի դպրոցում կատարվածին և գրել.

«Մերձավանի դպրոցի տնօրինուհու հիացմունքը պատճառած յուր սաների «կիրթ խոսք»-ի գագաթնակետը «հորս արև»-ն է։

Ու մի տեսնեք, թե նա ոնց է հալումաշ լինում, քրքրվում, պրճկվում, երբ այդ բառերով դպրոցի սաները «կնքում են» իբր հերթական փաստն ընդդեմ բուլինգի ենթարկվող ուսուցչուհու...

Ես գիտեի թե «թուրքասիրությունը» մանկավարժին ներկայացվող միակ մեղադրանքն է, բայց «հորս արև կրթության» սիրահար և կազմակերպիչ տնօրինուհին ահագին դերաբաժանում է կատարել...

Էլ փող չունենալու, էլ փոր ցավելու պատմություններ։ Հատակ։ Անդունդ։ Մարիանյան իջվածք։ Ու այդտեղ տնօրինուհին է՝ իր հետ հատակ քաշելով նաև մատաղ սերնդին։ Ու այդ ամենը «Հորս արև» միջնակարգ դպրոցի տնօրինուհու առջև։ Ասես՝ սաները սովորած դասը պատմելիս լինեն, նա էլ գորովալից հայացքով «5» է նշանակում դերը լավ խաղալու համար...

Իմ աջակցությունն եմ հայտնում կազմակերպված հոգեբանական գրոհի թիրախ դարձած մանկավարժին ու պահանջում պաշտոնազրկել դպրոցի տնօրենին։

Ես դա առանց բացատրություններ պահանջելու կանեի։ Նա ահագին «բացատրվեց» տեսակադրերում ու դա բավական է հասկանալու համար, որ նրան կրթության կազմակերպում չի կարելի թույլատրել...»:

Մերձավանի դպրոցում ծնողները և աշակերտները դասադուլ են հայտարարել, դժգոհել պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում