ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Կորեական թերակղզում զարգացումների առնչությամբ

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Կորեական թերակղզում զարգացումների առնչությամբ

Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Կորեական թերակղզում հրթիռային արձակումների առնչությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք մտահոգված են իրադարձությունների զարգացմամբ: Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, դիվանագիտական փոխգործակցությունը շարունակում է մնալ Կորեական թերակղզում խաղաղության հաստատման, լիարժեք ապամիջուկայնացման միակ ուղին»,- ասել է նա:

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Նույն օրը Հարավային Կորեայի նախագահականից հայտնել են, որ Կորեայի Հանրապետությունն առաջին անգամ բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում