Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ իր անունով WhatsApp հաշիվ է բացվել:
«Սիրելի՛ ընկերներ,
Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս: Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերենի:
Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ»,- գրել է Սիմոնյան։



Կարծիքներ