ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։

 

Ըստ այդմ՝

աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման համար փոխհատուցում տրամադրելու գործընթացում պետության հետ համատեղ կարող են ներգրավվել նաև ոչ պետական կազմակերպությունները.

հստակեցվում են անկախ կյանքի կենտրոն հասկացությունը և գործունեությունը, սահմանվում են միասնական կանոններ ու մոտեցումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը.

հստակեցվում է անձնական օգնականի ծառայությունների մատուցման գործընթացը․ այն կդառնա եռակողմ՝ մեկ պայմանագրի կնքմամբ.

ֆունկցիոնալության գնահատում անցած և գործող գնահատման որոշում ունեցող անձինք նոր ծառայություն ստանալու համար կրկնակի գնահատում չեն անցնի․ փոփոխությունը կկատարվի միայն Ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում